▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլոֆոբիա կամ` մի այրեք հետդարձի կամուրջները

Վերջին շրջանում համացանցում տարածված Նիկոլոֆոբիային որոշել էի չանդրադառնալ, բայց այդ երևույթը այնքան էժանագին դրսևորումներ է ստացել, որ ուղղակի անկարող էի մեկ-երկու տողով չանդրադառնալ: Մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի նախկին ընկերներն ու գործընկերները, ներքուստ համոզված լինելով, որ Նիկոլը մարդու և քաղաքական գործչի իր տեսակով իսկապես սիմվոլիկ է մեր խորհրդարանում, շարունակաբար շրջանառում են նրա վաճառված լինելու մասին վերլուծություններ: Այդ ազնիվ հեղափոխականները փորձում են աղճատել, սևացնել և զրոյի հավասարացնել արդարության համար իսկապես ազնվորեն կռիվ տված մարդու անունը: Չգիտես ինչու այդ վերլուծություններում մշտապես շրջանցվում է այն թեման, թե ինչ էին անում այն ժամանակ իրենք, երբ Նիկոլը բանտարկված էր: Ինչու երբեք չեք հիշում նրա անցյալի մասին: Ինքներդ վստահ եք, որ նրա անցյալի չնչին հիշատակումն անգամ անհամատեղելի են այն հեքիաթի հրեշի կերպարի հետ, որ փորձում եք արարել Նիկոլից:
Մի հացկերույթի ժամանակ, երբ մեր քաղաքական գործիչներից մեկը կրկին սկսեց Նիկոլին մեղադրել վաճառված լինելու մեջ, ես կոչ արեցի չայրել հետդարձի կամուրջները: Ասացի, որ ինքդ էլ համոզված ես, որ սխալ ես խոսում, բայց քանի որ ձեր ճանապարհները բաժանվել են՝ վհուկների որս եք սկսել: Անկախ նրանից, որ այսօր տարբեր կառույցներում եք՝ վաղը քաղաքական գործընթացները ձեզ կրկին մերձեցնելու են: Հիմա, ընտրական արձակուրդների շրջանում, տարակարծությունները բնական և նույնիսկ անհրաժեշտ են, սակայն շարունակվում է արատավոր քարոզչությունը՝ եթե մեր հետ չես՝ ծախված ես և իշխանությունների սպասարկուն...
Գոնե այն անուններին խնայեք, որոնք իսկապես արժանի չեն այս վերաբերմունքին...

 

Վարուժան Բաբաջանյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին