▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը ավտովթարի է ենթարկվել

Դերասան, «Գարեգին Նժդեհ» ֆիլմի  դերակատար Արտաշես Ալեքսանյանը ավտովթարի է ենթարկվել:

Այսօր Արտաշես Ալեքսանյանը պետք է մասնակցեր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին, որի պրեմիերան  նախատեսված է հունվարի 28-ին: Նա ավելի ուշ հեռախոսով պարզաբանել է, որ ավտոմեքենան շրջվել է՝ ավտոպատահարի ենթարկվելով, սակայն հայտնի չէ, թե ում էր պատկանում մեքենան: Այս մասին տեղեկացնում  է Նյուզ.am-ը:

Դերասանը մտադիր է եղել թեկուզ ուշացումով միանալ լրագրողների հետ հանդիպմանը:

«20-30 րոպեից կհասնեմ», - ասել է նա: Սակայն որոշ ժամանակ անց Արտաշես Ալեքսանյանը սկսել է չպատասխանել հեռախոսազանգերին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին