▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման ճգնաժամի պայմաններում հիմնական հարվածը ուղղված է բանկերին

Ըստ իս՝ ԿԲ-ի ներկայացուցիչներն այս ժամանակահատվածում պարտավոր են ամեն օր հանդես գալու համապատասխան հայտարարությամբ, այլ ոչ թե ինչ-որ ձևական կողմնորոշիչ կուրս ֆիքսել և լվանալ ձեռքերը։ Հենց սա է պատճառը, որ ստիպված ես լինում հանդիպել առևտրային բանկերի ներկայացուցիչներին և որոշակի ճշգրտումներ անել։ Կփորձեմ այսօրվա իմ զրույցը համապատասխան մասնագետի հետ ներկայացնեմ հասարակ մահկանացուներիս տերմինալոգիայով, որպեսզի պարզ լինի, թե մոտավորապես ինչի մեջ ենք մենք։ 
Առևտրային բանկերը տարադրամ չեն վաճառում, որովհետև վախենում են սպառել սեփական ռեզերվները, բայց դրա փոխարեն մնացած բոլոր գործարքներն իրականացնում են նույն ընթացակարգով, ինչպես և նախկինում։ Ցանկացած ավանդի սպասարկում, թեկուզ ժամկետից շուտ դադարեցում, կատարվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում։
Տրանսֆերտները բանկը տրամադրում է միայն դրամով՝ սահմանված կուրսով։ Առևտրային բանկերը եթե անգամ ունեն իրենց մեղքի բաժինը՝ դրամի արժեզրկման հետ կապված, ապա այն այնքան չնչին է, որ դրանում մեղավորներին, համենայնդեպս, պետք է փնտրել ուրիշ տեղ։ Պարզ է, որ նման ճգնաժամի պայմաններում հիմնական հարվածն ուղղված է բանկերին, բայց Հայաստանում գործում է այնպիսի բանկային համակարգ, որ որևէ հաճախորդ որևէ խնայողության կորուստ չի ունենա՝ կապված բանկերի հետ։ Այլ հարց են բանկային մի շարք գործարքները, որոնք դադարեցվել են բանկերի անխափան աշխատանքներն ապահովելու համար։
Սա ուղղակի մակերեսային տեղեկատվություն է, որն ինչ-որ կերպ լցնում է ինֆորմացիայի պակասը, սակայն չի պատասխանում ամենակարևոր հարցերին՝ մինչև ե՞րբ կշարունակվի դրամի անկումը, և մոտավորապես ո՞ր կուրսի վրա կկանգնենք անկման հարաբերական ավարտին։

Գարիկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին