▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման մոտեցումը կանոններ է խախտում․ Փաշինյանը՝ Մեդվեդևի գրառման մասին

Նման մոտեցումը կանոններ է խախտում, սկսած միմյանց ներքին գործերից չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության եւ,  իհարկե, անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում:

Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է արձագանքում նրան, որ բավականին բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ, այդ թվում նախկին նախագահ Մեդվեդեւը վիրավորական բառամթերք է օգտագործել Փաշինյանի հասցեին, հեղաշրջման կոչեր են արվել, եւ որոնք են այս արշավի պատճառները:

«Ես դրան, եթե չեմ սխալվում, որպես այդպես ուղիղ չեմ արձագանքել, չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից, ինչ որ ասել եմ, որովհետեւ ես այդ թեմաներին անդրադարձ ունեցել եմ: Ակնհայտ է, որ ձեր նշած փաստերը առնվազն հարցեր են առաջացնում, այդ հարցերի պատասխանները պետք է գտնեմ: Նման մոտեցումը կանոններ է խախտում, սկսած միմյանց ներքին գործերից չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության եւ  իհարկե, անձնական հարթության խննդիր էլ է առաջացնում, որովհետեւ անհասկանալի է նման ձեւակերպումը, նման  խոսակցությունը եւ նման դիրքը այն մարդկանց համար, ովքեր իրար հետ բավականին երկար ժամանակ աշխատել են»,- ասել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին