▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման զգուշացում եղավ 44-օրյա պատերազմից 2 օր առաջ. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. ի՞նչ է սա նշանակում Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.

/filemanager/uploads/Suren_Sargsyan.jpg

1. Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:

2. 44-օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:

3. Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:

4. Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:

5. Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:

6. Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:

Այս պահին դեռ այսքանը»:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին