▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր աշխարհակարգ է կառուցվում, իսկ ՀՀ-ում առատ ձյան պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի ՍԴ-ում․ Ղազինյան

Հայաստանում առատ ձյան եւ սպասվող առատ բերքի պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի Սահմանադրական դատարանում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ պետքարտուղարի այցը Բելառուս կարող է լարվածության հերթական առիթը դառնալ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ՝ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ առկա եւ օրեցօր խորացող հակասությունների համատեքստում։

Պոմպեոն հավաստիացրել է, որ կարող է ապահովել Բելառուսի նավթի պահանջարկը 100%-ով, ինչն ավելի է սրում իրադրությունը։

Աշխարհը գտնվում է գլոբալ տրասֆորմացիայի կարեւորագույն շրջափուլում եւ սկսվել է նոր աշխարհակարգի կառուցման ճարտարապետական նախագծի մշակման աշխատանքները, որոնք չեն շրջանցում Հայաստանն ու մեր տարածաշրջանը։

Իսկ Հայաստանում առատ ձյան եւ սպասվող առատ բերքի պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի Սահմանադրական դատարանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին