▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ցուցմունքներ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթից

 

«Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանած Օգյուն Սամասթը  սպանության վերաբացված գործով ցուցմունք է տվել որպես վկա:
Նա հայտնել է, որ սպանության օրը Հալասքարգազի պողոտայում, որտեղ գտնվում է «Ակոսի» խմբագրությունը, իրեն հետևել են երկու հոգի, ինչի մասին տեղյակ է պահել գործի անմիջական կազմակերպիչ Յասին Հայալին, ում ասել է, թե իրեն հետևողները, հավանաբար, ոստիկաններ են: Հայալն էլ հանդարտեցրել է Սամասթին՝ ասելով, որ ոստիկանությունն էլ է իրենց հետ: 
Սակայն հետաքրքիրն այն, որ սպանության օրը՝ առավոտյան և ցերեկը արված տեսագրությունները ժամանակին ջնջվել էին: Ինչի մասին դեռ 2 տարի  հայտարարել էին նաև Դինք ընտանիքի փաստաբանները:
Ըստ Սամասթի՝ այդ տեսագրությունները հավանաբար ջնջվել են, որպեսզի իր նշած 2 անձի ինքնությունը չբացահայտվի:
Սամասթը պատմել է նաև, որ լսել է  Յասին Հայալի և Դինքի սպանության մյուս կազմակերպչի՝ Էրհան Թունջելի խոսակցությունը, որի ժամանակ Հայալը ասել է, թե իրենց «թիկունքը ամուր է», քանի որ  սպասվող գործողության մասին տեղյակ են անվտանգության գլխավոր վարչության հետախուզության նախկին բաժնի պետ Ռամազան Աքյուրեքը և Ստամբուլի հետախուզության նախկին բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը:
Ermenihaber.am 

ermenihaber-ը գրում է. «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանած Օգյուն Սամասթը  սպանության վերաբացված գործով ցուցմունք է տվել որպես վկա:

Նա հայտնել է, որ սպանության օրը Հալասքարգազի պողոտայում, որտեղ գտնվում է «Ակոսի» խմբագրությունը, իրեն հետևել են երկու հոգի, ինչի մասին տեղյակ է պահել գործի անմիջական կազմակերպիչ Յասին Հայալին, ում ասել է, թե իրեն հետևողները, հավանաբար, ոստիկաններ են: Հայալն էլ հանդարտեցրել է Սամասթին՝ ասելով, որ ոստիկանությունն էլ է իրենց հետ: 

Սակայն հետաքրքիրն այն, որ սպանության օրը՝ առավոտյան և ցերեկը արված տեսագրությունները ժամանակին ջնջվել էին: Ինչի մասին դեռ 2 տարի  հայտարարել էին նաև Դինք ընտանիքի փաստաբանները:

Ըստ Սամասթի՝ այդ տեսագրությունները հավանաբար ջնջվել են, որպեսզի իր նշած 2 անձի ինքնությունը չբացահայտվի:

Սամասթը պատմել է նաև, որ լսել է  Յասին Հայալի և Դինքի սպանության մյուս կազմակերպչի՝ Էրհան Թունջելի խոսակցությունը, որի ժամանակ Հայալը ասել է, թե իրենց «թիկունքը ամուր է», քանի որ  սպասվող գործողության մասին տեղյակ են անվտանգության գլխավոր վարչության հետախուզության նախկին բաժնի պետ Ռամազան Աքյուրեքը և Ստամբուլի հետախուզության նախկին բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին