Նոր հյուրանոցային համալիրը ոչ թե նպաստում է Ծառուկյանից Իվանիշվիլի կերտելուն, այլ խոչընդոտում: Այն միաժամանակ երկու հակասական մտքեր է ծնում շարքային քաղաքացիների մոտ` մեզ թալանելու հաշվին է դա կառուցել, թե չէ նրան այդքան փող որտեղից, և դրա հակադարձը` ինքը դառնա «նախագա», որպեսզի պահի մեզ:
Առաջինը, բնականաբար, խանգարելու է այսպես կոչված համաժողովրդական շարժման թափ առնելուն, սակայն եթե 2017-ին և կամ 2018-ին Ծառուկյանին, այնուամենայնիվ, հաջողվի գրավել խորհրդարանի մեծամասնությունը և կամ նախագահի աթոռը, սպասելիքները հսկայական են լինելու նրանից: Ինչը մեր աղքատ երկրում նշանակելու է կա’մ վերջինիս սնանկացում բառի բուն իմաստով և կա’մ ծանրագույն սոցիալական բունտ` սպասելիքների և իրականության աննորմալ խզման հանգամանքով պայմանավորվա
Եվ կամ նույնիսկ երկուսը միաժամանակ: Այնպես, որ եթե ես լինեի այն օլիգարխը, որը հավակնում է նման պաշտոնի ` ընդսմին մնալով հենց այդ տեսակում, որում են բոլոր հայաստանյան օլիգարխները, ապա շատ երկար կմտածեի նախքան վճռական քայլ անելն այդ ուղղությամբ: Որքան էլ զարմանալի թվա` խիստ անկեղծ եմ ասում…