▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նորաբաց հանգստավայրը զարմացնում է ոչ միայն աստղաբաշխական գներով, այլև վատագույն սպասարկմամբ»

Օրերս ներկայացրել էինք Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանի անդրադարձը Մայլեր լեռնադահուկային նոր հանգստավայրին,որում նա, մասնավորապես, նշել էր․ «Որ ֆրանսիական լեռնադահուկային ներդրողների փոխարեն այս կառավարությունն ընտրել է անփորձ նախկին օլիգարխի՝ արդյունքն է ամենի, ինչ ունենք այսօր»։

Թեմայի մասին՝ իր տելեգրամյան ալիքում գրել է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն ու, մասնավորապես, նշել է․

«Ձեզ բոլորիդ հայտնի Myler ընկերությունը զարմացնում է ոչ միայն իր աստղաբաշխական գներով, այլև աննախադեպ վատագույն սպասարկմամբ։ Սպասարկման ընթացքում հավաստիացնում են, որ տարածքից որևէ տեսակի ապրանք չի կարող կորել (խոսքը սնոուբորդների կամ դահուկների մասին է), քանի որ ամբողջ տարածքը տեսահսկվում է։ Սակայն հաճախորդներին տրամադրելով փոքր կամ անհամապատասխան ապրանք՝ դրա վնասվելու կամ կորստի դեպքում պահանջում են հարյուր հազարավոր դրամներ, ինչը բազմիցս գերազանցում է տվյալ ապրանքի խանութային գինը։
Բացի այդ, վերջերս մեր համաքաղաքացիներից մեկին սպասարկելու ընթացքում սնոուբորդը գցել են նրա ձեռքերին, ինչի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ։ Էլ չենք խոսում ժամերով ձգվող հերթերի և ծառայությունների աստղաբաշխական գների մասին, որոնք չեն զիջում Շվեյցարական Դավոսում կամ Ֆրանսիական Ալպերում սահմանված գներին»։

Շարունակությունը՝ կարդացեք սկզբնաղբյուրում՝ ստորև․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին