▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորաստեղծ նախաձեռնություն. «ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՕՍԿԱՆՅԱՆԻ շահերի համար»

«Պայքարելու ենք Օսկանյանի շահերի համար, եթե վճիռ կայացվի և նա հայտնվի կալանավայրում»,- այսօրվա ասուլիսին նման հայտարարություն են արել «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նորաստեղծ նախաձեռնության անդամներ, ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Արեգ Գևորգյանը և Եվա Թովմասյանը:

Նրանք  քաղաքական ու քաղաքացիական ուժերին կոչ են արել միավորվել այս գաղափարի շուրջ` ընդգծելով, որ սա կուսակցական պայքար չէ:

Ա.Գևորգյանը իր հերթին հայտնել է, որ նախաձեռնությունը «քաղբանտարկյալ» եզրույթի սահմանման վերաբերյալ հիմք է ընդունելու ԵԽԽՎ-ի բանաձևը, որտեղ ասվում է, որ քաղբանտարկյալ է համարվում նաև այն դատապարտվածը,  ում նկատմամբ անհամաչափ պատիժ է ընդունվել: Նախաձեռնության անդամները նաև հայտնել են, որ իրենք այսպիսով հույսեր չեն կապում ԵԽԽՎ-ի հետ. նրանց հույսը պայքարող քաղաքացիներն են: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին