▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորից իշխանական PR արշավ. իբր ՔՊ-ականները խրամատ են փորում

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՔՊ-ականները խրամատ են փորում: Տեսանյութին կից նա գրել է.

«Ազգային ժողովում վերջերս տեղի ունեցած հարցուպատասխանից հետո երեկ Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թվականին ՔՊ ջոկատի անդամ չհանդիսացած անձի կողմից. ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է:

Տեսանյութում, իհարկե, երևում են ջոկատի ոչ բոլոր անդամները: Նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյա են՝ նախարար, գործադիր այլ մարմինների ղեկավարներ, պատգամավոր, համայնքների ղեկավարներ և այլն»,- գրել է Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին