▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորմալ երկրներում նման բան չի լինում

Ոչ մի պետական չինովնիկ, իրավունք չունի լրագրողի հետ խոսել անպարկեշտ: 

Գաղնիք չէ, որ այսօր Ազգային Ժողովի պատգամավորների, մասնավորապես իշխանական ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների 70%-ից ավելին ընդհանրապես զուրկ են լրագրողների հետ խոսելու տարրական կուլտուրայից: Չեմ ուզում հիմա մանրամասնել դեպքերը, քանի որ բոլորն էլ լավ հասկանում են թե ինչի մասին է խոսքը:

Բազմապիսի միջազգային կոնֆերանսներում և գիտաժողովովներում մասնակցելու փոխարեն լավ կլինի ինչ որ մեկը նրանց համար կազմակերպի մարդու հետ շփման էթիկայի դասընթացներ ու մանրամասն սովորեցնի լրագրողի հետ խոսելու ձևը:
Փաստացի երեկ կառավարությունում վարչապետն էլ նման «դասընթաց» է անցկացրել պաշտոնյաների հետ և հրահանգել է նախարարներին ասուլիսների ժամանակ լրագրողների հետ ավելի կոռեկտ լինեն:

Նորմալ երկրներում երբեք նման բան չի լինում, քանի որ ցանակացած պաշտոնյա գիտի իրեն ինչպես պահել: Նամանավանդ երբևէ թույլ չեն տալիս իրենց պահելաձևով, որ հրապարակայնորեն դիտողության արժանանան:
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ...

Ալիսա Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին