▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորություն չէ, որ ես կարծիք ունեմ. Մարիամ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Ես ՀՀ 13 տարեկան քաղաքացիս, ցավոք, հասկանում եմ, թե ինչ է կատարվում իմ շուրջը: Ինչպե՞ս կարող է մարդը, բանական էակ համարվելով, վաճառել իր ձայնը 5000 դրամով: Ես հասկանում եմ, ի՛մ ժողովուրդ, դու ընկճված ես աղքատության պատճառով, դու ընկճված ես քո վախի պատճառով, դու ընկճված ես երկրի ծանր վիճակի պատճառով: Բայց ընկճվելով ու վախենալով դու ոչնչի չես հասնի, դու պետք է միայն համախմբվես ու պայքարես, գնաս մի թունելով, որի ծայրը չի երևում, բայց չընկճվես թունելի անվերջության պատճառով, միայն պետք է հավատաս, որ այդ անծայրածիր, սպիտակ երևացող կետը միայն հաջողություն կբերի քեզ, իհարկե, միայն քո կամքի, պայքարելու արդյունքում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա էլ 9-րդ դասարանում եմ գրել, 2012 թվականին: Նորություն չի, որ ես կարծիք ունեմ:
Հիմա կարդում եմ հպարտությամբ, որովհետև ժողովուրդը հաղթահարեց հուսահատության ու անվերջանալի թվացող թունելը»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին