▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորություն «Sputnik Արմենիա»-ից

Sputnik Արմենիայի խմբագրությունը սկսել է «Sputnik Արմենիա. Ալինա Օրդյանի հետ» ամենշաբաթյա առցանց նոր տեսահաղորդման թողարկումը։

30-րոպեանոց լուրերի հիմքում ընկած են Հայաստանի քաղաքականության, տնտեսության, մշակույթի և սպորտի ոլորտներին վերաբերող առանցքային իրադարձությունները։ Յուրաքանչյուր կիրակի Երևանի ժամանակով 21։00-ին «Sputnik Արմենիա. Ալինա Օրդյանի հետ» հաղորդումը հասանելի է կայքում և սոցիալական ցանցերում։

Ծրագրի ռադիոտարբերակը կարող եք ունկնդրել երկուշաբթի առավոտյան Sputnik Արմենիա ռադիոկայանի առավոտյան եթերում (Երևանի ժամանակով` 08։00-10։00 fm106.0 հաճախականությամբ)։

«Մենք նորույթ ենք առաջարկում մեր ընթերցողներին։ Նոր ինտերակտիվ ձևաչափը հնարավորություն կտա մեր բոլոր մուլտիմեդիոն հնարավորությունները կիրառել մեկ ծրագրում», —նոր նախագծի մեկնարկը մեկնաբանել է Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։

Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց ԶԼՄ-ների ցանկում։

Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին