Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել՝ կից գրելով․ «Նորքի բետոնե «անտառները»… Քաղաքը փոշու տակ է, կարծես, քաղաքապետը փոշու չափիչ սարքեր էր պարտադրել, ի՞նչ արդյունք ունենք։ Նորատունկ լիլիպուտ ծառերը ձեզ օգնական, հները հեչ բան էին, նախկին էին… ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ամենը ճի՞շտ է՝ բեռնատարների բաց թափքերը, չլվացված անիվները, չկահավորված շինհրապարակները՝ ջրի իսպառ բացակայությամբ, փոշին դարձավ տեսանելի մարդասպան, երևանցիներն էլ բարով խեղդվեն։ «Ասեք, անենք»… Երանի գիտակցեիք, որ սեփական երեխաներին ու թոռներին եք դրել զոհասեղանին, ցավոք, քիմիաթերապիայի բաժանմունքում կհասկանաք…»։ |
«Նորքի բետոնե «անտառները». Քաղաքը փոշու տակ է»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet