▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած չինացիները դուրս են գրվել

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած ազգությամբ չինացի երկու անձինք դուրս են գրվել հիվանդանոցից:

«Ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված հետազոտությունները եղել են բացասական: Չինացիները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել»,-ասել է Ալինա Նիկողոսյանը:

Չինացիները հիվանդանոց են տեղափոխվել օրեր առաջ: Նրանց մոտ եղել են մրսածության նշաններ:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտի լաբորատոր հետազոտությունները թե՛ կորոնավիրուսի, թե՛ գրիպի նկատմամբ եղել են բացասական: Հայաստանը փետրվարի 2-ին հայտարարեց, որ արդեն ունի կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին