▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նուբարաշենում դանակահարության փաստով հարուցվել է քրեական գործ. տուժածի վիճակը ծանր է

Արդեն տեղեկացրել ենք, որ անցած գիշեր որովայնի հատվածում դանակահարությունից ստացած վնասվածքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը:

Ըստ shamshyan.com կայքի, երիտասարդին դանակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:

«Փաստինֆո»-ն գրում է, որ  ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեն  են, որ դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, սակայն կատարողի մասին ոստիկանությունն այս պահին  տեղեկություն չունի:

Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչ Արմեն Մուրադյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Վանուշ Ալեքսանյանը հիվանդանոց է տեղափոխվել բավական ծանր վնասվածքներով, մի քանի օրգանի պատռվածքներով: Նրան վիրահատել են, հեռացրել են փայծախը: «Այս պահին հիվանդի վիճակը ծանր է, բայց գիտակցություն ունի»,- ասաց Արմեն Մուրադյանը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին