Չնայած ՀԱԿ-ի երկու Լևոնները հայտարարում են ներկայումս իշխանափոխություն իրականացնելու հնարավորության մասին` նրանց մոտեցումներն այս հարցում այնքան հակասական են, որ անգամ ամենալավատես մարդու մոտ որևէ վստահություն չեն կարող առաջացնել: Փոքրը ասում է, իբր էս ամբողջ ընթացքում ՀԱԿ-ը գաղտնի քաղաքականությամբ կազմալուծում էր իշխանական համակարգը, իր կողմն էր քաշում ազդեցիկ գործարարներին և քաղաքական ուժերին և դրա արդյունքում հասել է նրան, որ իշխանությունը հայտնվել է «կատարյալ քաղաքական մեկուսացման մեջ»: Տեր-Պետրոսյանը, իր հերթին, խոսում է բնական տեղաշարժերի մասին (հասարակական բողոք, քաղաքացիական հասարակության կայացում և այլն) և դրանք է տեսնում իբրև իշխանափոխության հնարավոր նախադրյալ:
Կարծես, երկուսն էլ համոզված են, որ հենց հիմա է իշխանափոխության ճիշտ պահը: Բայց, օրինակ, մեծ ձեռքբերում են համարում էն փաստը, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը կարող են ինչ-ինչ պայմաններում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարց բարձրացնեն: Նախագահի պարագայում նման «ձեռքբերումը» ՀԱԿ առաջնորդների համար դեռևս ֆանտաստիկայի ժանրից է:
Հենց հիմա իշխանափոխության «հնարավորությունն» օգտագործելու փոխարեն նրանք քայլերի այնպիսի հաջորդականություն ներկայացրեցին, որ էտ «սահմանադրական ճանապարհով խաղաղ իշխանափոխությունը» կարող է իրականանալ ոչ շուտ, քան 2018 թվականի փետրվարին:
Էսքանից հետո ավելի արդար չէր լինի՞, եթե ՀԱԿ առաջնորդները պարզապես խնդրեին ժողովրդից սպասել մինչ հաջորդ նախագահական ընտրություններ և այդ ժամանակը օգտագործեին քաղաքական մարտավարություն մշակելու և իրականացնելու համար: Թե չէ նույն դեմքերը, նույն լեքսիկոնով և նույն մեթոդներով հերթական անգամ խաբում են ժողովրդին:
Նույն դեմքերը, նույն լեքսիկոնով և նույն մեթոդներով հերթական անգամ խաբում են ժողովրդին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet