▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նույն դեպքի վերաբերյալ Արտաշատում 10 հոգու ձերբակալել են». Արթուր Չախոյան

5 օր առաջ Առաջին ալիքի լուրերով ցույց տվեցին Արտաշատում հափշտակության գործ, որտեղ շինարարը նախատեսվածից քիչ էր բիտում օգտագործել ասֆալտապատման աշխատանքների ժամանակ, և այդ դեպքի վերաբերյալ 10 հոգու ձերբակալել էին։
Ուրեմն 3 օր առաջ տեսա` ինչպես են առանց բիտումի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնում «Active Citizen App» հավելվածի միջոցով խնդիրը փոխանցեցի քաղաքապետարան, ու այսօր ինձ պատասխանեցին, որ ասֆալտապատման աշխատանքների մեջ բիտումն անում են միայն եզրերին. այսինքն, խճի վրա բիտում նախատեսված չէ, բայց նույն դեպքի վերաբերյալ Արտաշատում 10 հոգու ձերբակալել են։
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, ամբողջ գործն արել եմ, մնում է` դուք կալանավորեք։
Փոխքաղաքապետ Կամո Արեյանի ելույթը նման դեպքերի մասով` ստորև»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին