▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ արծարծող PARADA ֆիլմի շուրջ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

Երևանում կրքերը չեն դադարում Parada ֆիլմի շուրջ, որի ցուցադրման դեմ  Հայազն Միությունը  հոկտեմբերի 8-ին,ժամը 17.00-ին   բողոքի ակցիա է անցկացնելու Գերմանիայի դեսպանատան դիմաց (Չարենցի փ. 29 ):


Այն սերբական ֆիլմ է, որն արծարծում է Սերբիայում նույնասեռականների իրավունքների նուրբ խնդիրը:

Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է Տիկնիկային Թատրոնի դահլիճում, ինչն ավելի է վրդովեցրել ֆիլմի ցուցադրմանը դեմ արտահայտվողներին:

Այս առիթով  ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Տիգրան Քոչարյանը (բլոգեր Փիղը) գրել է. «Արա, այ Գերմանիայի դեսպանատուն, լրիվ վատ ե՞ք։ Մանկական թատրոնում ուրիշ բան չկա ցույց տալու»:

Հիշեցնենք, որ այդ և մի քանի այլ ֆիլմերի ցուցադրությունը հովանավորվում է Եվրամիության կողմից:

Parada ֆիլմը (Շքերթը)  էկրան է բարձրացել 2011-ի հոկտեմբերի 3-ին և դրա նկարահանման համար հիմք է ծառայել 2010-ին մայրաքաղաք Բելգրադում անցկացված գեյ-շքերթի տեսաժապավենը։

Ֆիլմը դիտման  բարձր մակադակ է գրանցվել ինչպես Սերբիայում, այնպես էլ  Խորվաթիայում , Սլովենիայում, Բոսնիա Հերցեգովինայում և Մոնտենեգրոյում։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին