▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նույնն է թե` ԹերաՂԶԻԿ»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Սևանի մայրուղու երկու կողմերում է: Նույն ցուցանակը: Տուրիստական ամենաակտիվ ճանապարհներից մեկը:
Անգրագիտությունը ամենուր է Հայաստանում: Ոչ միայն ժողովրդի գլխում ու հոգում, իշխանության լծակներում, այլև բառացիորեն` ճանապարհներին` արդեն ճանապարհային նշաններին: Ու սա տպագրական սխալ չէ: Ճանապարհի երկու կողմում` արդեն տևական ժամանակ ՊենինՍՈւԱԼ են անում երթևեկողներին:
PENINSUAL ! (PENINSULA-ի փոխարեն) նույնն է թե` Սևանի ԹերաՂԶԻԿ»:

Նույնի մասին ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը գրել է. «Սա պետության չգոյության վկայություն է։ Եթե նման տարրական բան չեն կարողանում կազմակերպել՝ ո՞նց են երկրի զարգացումն ու պաշտպանությունն ապահովելու։
Դրա համար էլ որդեգրել են «ինչ ուզեն տանք, խաղաղ ապրենք» սկզբունքը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին