Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քննարկումներ Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման հարցերի շուրջ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ հանդիպմանը քննարկեցինք «Փոքր կենտրոնի» նախագիծը, որի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական կերպարի ինքնությունը:
Եվս մեկ անգամ հարկ է նշել, որ սա պետք է լինի համալիր փաստաթուղթ, որը կկանոնակարգի կենտրոնի կառուցապատումը: