▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրան մրցանակը հանձնում էին աշխարհահռչակ Ջեկի Չանը և Լյուկ Բեսսոնը. Շարաֆյանը խնդրում է օգնել Պոնչոյին

Դերասան Լևոն Շառաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր համացանցում ես տեսա մի հարցազրույց Վահագն Սիմոնյանի հետ, որը մեզ ծանոթ է «Պոնչ» մականունով. Շատ հուզվեցի, երբ տեսա, որ Պոնչը հոմլես է, ապրում է ինգնաշեն վրանում, չոլերում և սնվում է բնության կողմից տված բարիքներից.

/filemanager/uploads/levon_sharafyan.jpg

Ես չգիտեմ նրա այդ վիճակի պատճառը, բայց գիտեմ հաստատ, որ նա կործանման եզրին է. Պոնչը, ես իմացա մի քանի տարի առաջ Պեկինի միջազգային կինոփառատոնում ստացել է մրցանակ որպես լավագույն էպիզոդի կատարում հայկական «Եթե բոլորը» ֆիլմում. և մրցանակը նրան հանձնում էին աշխարհահռչակ Ջեկի Չանը և Լյուկ Բեսսոնը. Նրան ծափահարում էին դահլիճում նստած աշխարհի լավագույն աստղերը. Ինչքան ես գիտեմ Հայաստանում ոչ մի արձագանք չեղավ.

Հայտնի դերասան, ծաղրածու Պոնչոն դարձել է անտուն, ապրում է կիսաքանդ վրանում

Հիմա այդ տղան ծանր հոգեկան և հոգեբանական վիճակում է. Գիտեմ, որ նրան այդ վիճակից հանել է պետք. Դա կարող եք անել դուք, իմ սիրելի կոլլեգաներ. Կարող եք ընդգրկել նրան նկարվող ֆիլմի, կամ սերիալի մեջ և նա անպայման կվերակենդանանա և կհավատա և իր ուժերին, և իր պիտանի լինելուն. Եթե այսպես շարունակվեց, վախճանը կլինի ողբերգական, ոչ նրա համար, նա պարզապես կազատվի այդ տառապյալ վիճակից. Վատ կզգանք մենք, որ ժամանակին օգնության ձեռք չմեկնեցինք իրեն, չօգնեցինք ոտքի կանգնել. Նրան պետք չի օգնել գումարով. Նրան պետք է ընդգրկել գործի մեջ և նա գոհ կլինի և ստացած աշխատանքից և այն գումարից, որ նա կստանա իր աշխատածի դիմաց Այդքան բան»:

Կարդացեք նաև՝ Հայտնի դերասան, ծաղրածու Պոնչոն դարձել է անտուն, ապրում է կիսաքանդ վրանում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին