▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նրանց, ովքեր 4 տարի առաջ այս մարզադաշտում հայտարարեցին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», մենք ապացուցեցինք՝ Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Ստեփանակերտի մարզադաշտում հետևել է Ադրբեջանի ֆուտբոլային գավաթի առաջնության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»-MOIK ակումբների հանդիպմանը, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«4 տարի առաջ որոշ մարդիկ այս մարզադաշտում հայտարարեցին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», մենք նրանց ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը»,- ասել է Ալիևը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին