▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նռնակ և պայթուցիչ` Մաշտոցի պողոտայի գետնանցումում

Մայիսի 6-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի անցումի տակ զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Մաշտոցի պողոտայի թիվ 24/7 հասցեում գտնվող գետնանցումում հայտնաբերել է թղթի մեջ փաթաթված «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 1 պայթուցիչ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին