Ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, հարմարացնում ենք, գալիս ենք, քննարկում ենք, ձեր հարցերին էլ պատասխանում ենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը հիմա ոչ միայն ամենաշատ բացակայած պատգամավորը չէ, այլ նաև առաջին 5-յակում չկա:

«Հաճախակի եմ ուզում ձեզ տեսնել»,-կատակեց ԲՀԿ առաջնորդը:
Գագիկ Ծառուկյանը նաև հայտնեց, որ հիմա էլ իրեն պատկանող ընկերություններում խիստ ստուգումներ են կատարվում:


