▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի տուզիկ ՀԿ չի ցանկանում անդրադառնալ գազ սպառողների իրավունքների ոտնահարմանը

Այսօր` մարտի 15-ը նշվում է որպես «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ»  .....
Ասում եմ` տեսնես ինչի՞ց է, որ դեռևս ոչ մի տուզիկ ՀԿ, որ իբր պետք ա զբաղվի էդ նույն սպառողների իրավունքներով էսօր ոչ մի կերպով, կատեգորիկ չի ցանկանում անդրադառնալ «ԳԱԶՊՐՈՄ-ԱՐՄԵՆԻԱ» կոչվող հանցախմբի կողմից էդ նույն սպառողների իրավունքների ոտնահարմանը, նրանց խարդախությամբ սննակացմանը և ի վերջո մի ամբողջ ազգ ստրկացնելուն:
Չնայած՝ ինչի՞ եմ զարմանում, երևի զբաղված են մարդիկ, հազիվ ԳՌԱՆԴ ա բան ա կպել ա, ընտանիքներով մի օլիգարխի ռեստորանում իրենց «ստամոքսային իրավունքներն են պաշտպանում»....


Վահան Մարտիրոսյան

Հիշեցնենք, որ  մարտի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը կոչ արեց չվճարել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, քանի որ ըստ նրա կատարած ուսումնասիրության՝ Հայաստանի բնակչությանը մատակարվող գազը վատորակ է: Կատարված փորձը ցույց է տվել, որ նույն քանակի ջուրը Հայաստանում նույն ջերմաստիճանին հասնում է ավելի երկար ժամանակում ու դրա համար ծախսվում է ավելի շատ գազ, քան Վրաստանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին