Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրամիությունն ունի շատ պարզ ու հստակ մոտեցում՝ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` անդրադառնալով ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությունը, թե «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն:
«Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա ԵՄ-ի համար հստակ է, որ դրան պետք է հասնել կողմերի միջև քննարկման միջոցով, իսկ Մինսկի խմբի համանախագահները միջնորդ են: Կողմերից որևէ մեկին ոչ ոք չի պարտադրի ինչ-որ լուծում, քանի որ դա մի բան է, որ ինքնուրույն պետք է կարողանան մշակել: Մենք մեր լավատեսությունը չենք կորցնում և հուսով ենք, որ մի օր կհասնենք այդ իրավիճակին»,- ասաց Սվիտալսկին: