▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե միայն տունս խլեցին, այլ ապրուստիս միջոցը...

Դալմայի այգիների հողօգտագործողներն արդեն շաբաթը երկու անգամ են ՀՀ նախագահի նստավայրի մոտ  բողոքի ակցիա անցկացնում, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանը տեսնի և չմոռանա իրենց խնդրի մասին: Ապրիլի 12-ին նրանք կրկին բարամյան պողոտայում էին: Նրանք իրենց բողոքը հայտնել են  «ԷկոԼուրին»:

«Այդ տարածքը հիմա ամայի է, այն սեփականության իրավունքով տվել են Դալմա ինվեստին: Այդտեղ գտնվել է իմ տունը, ես ապրել եմ 17 տարի: Այս 4 տարի է` քանդել են, ես տնակում եմ ապրում: Ինչ կանաչի մասին կարող է խոսք գնալ, երբ որ քանդել են տունը, ծառերս հատել են, հենց հիմա իմ տան տարածքում, որ կանաչ էր, ավտոկանգառ են սարքել: Ոչ թե միայն տունս խլեցին, այլ ապրուստիս միջոցը»,- ասել է Դալմայի հողօգտագործող, երկրորդ կարգի հաշմանդամ Մանվել Արզոյանը:

Դալմայի հողօգտագործողների խոսքերով` ոչ փոխհատուցում են տալիս, ոչ թույլ են տալիս գնել իրենց հողատարածքները, թեպետ Երեւանի քաղաքապետարանից խոստումներ եղել են: «Իրենք ասում են, որ մենք հաջողությամբ, հետեւողականորեն հասցնելու ենք փոխհատուցման գործընթացն իր ավարտին: Բայց մարդիկ դեռ սպասում են: Նրանք բավականին շատ են: Ոմանց նույնիսկ ասում են, թե դուք ինչու եք եկել. մենք ձեր հարցով չենք զբաղվելու»,- ասել է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Դալմայի այգիների հողօգտագործողներն արդեն 10 տարի պայքարում են իրենց իրավունքների համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին