▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ վաղ անցյալում հաջողության համար անհրաժեշտ էր ունենալ լավ թիկունք և ծանոթ. Նիկոլ Փաշինյանն՝ աշակերտներին

Այսօր՝ գիտելիքի օրվա նախօրեին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու 2018» և «Մեղու 2017» մրցույթների հաղթողներին, յուրաքանչյուր մարզում և Արցախում, ինչպես նաև մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրված աշակերտներին:



Երեխաներին մեդալներ և հավաստագրեր հանձնելուց հետո վարչապետը ողջույնի խոսքով է հանդես եկել.

«Ինչ-որ տեսնում և ինչի հետ առնչվում ենք կապված է կրթության հետ: Եթե չլիներ կրթությունը, չէր լինի աթոռը, կոշիկը, հագուստը, տեսախցիկները, ինտերնետը, տիեզերք թռչելը:Կրթության արդյունքում է, որ մարդ հասկացավ, որ ուրիշ մարդու նկատմամբ հարգանքը, իրավունքը ամենակարևոր բանն է և մարդկությունն այսօր հասել է քաղաքակրթության ամենաբարձր մակարդակի»:


 

 

 

 

 

 

 

 

Խոսելով փոփոխությունների մասին՝ վարչապետն ասել է, որ նախկինում հաջողության հասնելու համար պետք էր լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ:  «Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշից, այլ ձեզանից է կախված: Նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծվի և յուրաքանչյուրը արձանագրի, որ Հայաստանում հնարավորի սահմանները ընդլայնվում են»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին