▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական. ԱՆ մամուլի խոսնակ

 

Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են՝ բարձր ջերմությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են՝ բարձր ջերմությամբ։

Տեղեկացնեմ, որ հետազոտություններն ավարտվել են քիչ առաջ և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական, այդ թվում` «ջերմող քաղաքացիների»։

Ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն, բոլորը բացասական արդյունքներով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին