Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Կիև-Թբիլիսի-Կիև չվերթն իրականացնող ուկրիանական ավիաուղիներին պատկանող 2 ուղևորատար օդանավերի հայտնվելը Երևանում ոչ այն ինչ է, քան հենց ուկրաինական իշխանությունների սադրանք, թեև Հայաստանը փորձում է լռել այս մասին: Ուկրաինացի օդաչուն պետք է որ լավ իմանար իրավիճակի մասին և կարող էր ինքաթիռը իջեցնել որևէ այլ վայրում, ասենք' Սոչի, Կարս,,, բայց նախընտրեց հենց Երևանը,, Ու պատահական չէ, որ հենց երկու ինքնաթիռ...Եթե որևէ խնդիր առաջանար Ադրբեջանի 37 քաղաքացիների հետ, մեղքը կգցեին Հայաստանի վրա? Անզգուշությունը կարող էր հանգեցնել նույնիսկ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որի մեջ, ավաղ, կներքաշվեին Ռուսաստանը, Թուրքիան, բնականաբար' ավելի սարսափելի հետևանքներով: Նման կերպ Ուկրաինան կշեղեր ուշադրությունը իր տաևածքից...
Բարեբախտաբար' "Զվարթնոցի" անձնակազմը եղավ առավելապես զգոն, չենթարկվեց ոչ մի սադրանքի, գործեց միջազգայի նորմերին համապատասխան, ինչով , փաստացի, կանխեց ամենաանցանկալին,,,
Լավ կլիներ, որ Հայաստանի քաղավիացիայի բվարչությունը դիմեր միջազգային ICAO կազմակերպությանը և փորձեր պարզաբանել' միթե իրոք կար անհրաժեշտություն այդ երկու ուղաթիռները իջացնել Երևանում, թե դա արդեն իսկ Ուկրաինայի ամենասարփելի չհաջոցված սադրանքն էր: