▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օդային փոխադրումները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն. Նիկոլ Փաշինյան


Հայաստանում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը եւ կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը ՀՀ-ում ունեցել են եւ ունեն շրջադարձային նշանակություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովում» իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական նշանակության մի քանի խնդիրներով պայմանավորված ընդգծեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի արագ և ամբողջ ծավալով գործարկման կարևորությունը:

«Օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ՀՀ-ն, ցավոք, իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է, և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ, և մենք նայում ենք ապագային ու ձևավորել ենք ապագայի օրակարգը:

 

 

 

Այդ օրակարգում շատ կարևոր է, որ մենք, ի վերջո, հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը, դա ավիատոմսերի գների նվազումն է, որը շատ կարևոր է նաև Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար: Այս հարցերում մենք, իհարկե, ակտիվորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ: Հաջորդ խնդիրն այն է, որ ՀՀ-ում, ցավոք, տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին, և սա մեզ համար համագործակցության հաջորդ ուղղությունը պետք է լինի, որ կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ, որ կարողանանք ապահովել հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունը»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին