Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։
Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի։ Դուխո’վ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Հայաստանի ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները։
Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ զիված ուժերի ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ:
Կադրերը՝ Էդվարդ Գևորգյանի