▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օֆշորի գործով սկսեց ցուցմունքներ տալ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը

 

«Փաստինֆո»-ն գրում է.Օֆշորի գործով այսօրվա դատական նիստում սկսեց ցուցմունքներ տալ գործով միակ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը: Ամբաստանյալը հավաստիացրեց, որ իր ցուցմունքներում կանդրադառնա տուժող Փայլակ Հայրապետյանի  «խեղաթյուրումներին ու զրպարտություններին»: 
 
Հեռուներից սկսված,   մեկուկես ժամից ավելի տևած ցուցմունքում Ա.Սուքիասյանն այսօր դեռևս չհասավ իրեն առաջադրված մեղադրանքին,  հրապարակեց ցուցմունքների ճանաչողական, ներածական մասը: 
 
Մասնավորապես, ցուցմունքներում ամբաստանյալը մանրակրկիտ անդրադարձավ  իր կենսագրության, իր ընտանիքի,  մասնագիտության ընտրության, իր ադամանդաոսկեգործության բիզնեսի արմատներին ու կայացմանը: Նույնքան մանրակրկիտ անդրադարձավ  աֆրիկյան Սիերրա Լեոնեից ստացած համագործակցության առաջարկներին, անգամ այդ երկրի նախագահի մոտ ընդունելության հանգամանքներին, ինչպես նաև Փայլակ Հայրապետյանի հետ ծանոթության ու համագործակցության առաջարկներին:  
Հաջորդ դատական նիստին  ամբաստանյալն իր ցուցմունքը կշարունակի: 
 
Մինչ ցուցմունքներին անցնելը ամբաստանյալի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը դատարանին միջնորդեց տուժող Փայլակ Հայրապետյանի բացատրությունները ճանաչել որպես այլ ապացույց, իսկ  հայաստանյան  քննչական մարմնին ուղղված Սիերրա Լեոնեի  կառավարական մարմիններից ստացված գրությունները կցել գործին՝ գրությունները աֆրիկյան այդ երկրի հանքարդյունաբերական ընկերություններում  Աշոտ Սուքիասյանի փայատեր լինելու,  արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու ու փոխանցումներ կատարելու մասին է: 
 
Տուժող Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, որ գրությունները որևէ կապ չունեն  իրենց հետ, եթե ժամանակին աշխատանքները կազմակերպվեին, իրենք այսօր դատարանում չէին լինի: Կողմը միջնորդեց ամբողջությամբ մերժել միջնորդությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին