▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգնենք և առողջ տեսնենք կենդանի լեգենդին

 

 

«Մենք ունենք ուժեղ թշնամի, որի դեմ զենք-զինամթեչք պետք է ունենանք, ինչը երկրորդական է, քանի որ առաջինը մարտական ոգին է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռազմահայրենասիրական երգերի դերի ու նշանակության մասին՝  ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ (Կոմանդոս):Լրացնելով նրա խոսքը՝ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը նկատեց. «Ոգեղեն երգը փոխարինում է փամփուշտին»:
«Մենք ունենք ուժեղ թշնամի, որի դեմ զենք-զինամթեչք պետք է ունենանք, ինչը երկրորդական է, քանի որ առաջինը մարտական ոգին է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռազմահայրենասիրական երգերի դերի ու նշանակության մասին՝  ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ (Կոմանդոս):
Լրացնելով նրա խոսքը՝ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը նկատեց. «Ոգեղեն երգը փոխարինում է փամփուշտին, մարդուն մղում է նորանոր սխրանքների»:
Պատերազմի բովով անցած մեր քաջ հայորդիներին այսօր համախմբել էր հայրենասեր գուսան«Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորների միության անդամ։

«Մենք ունենք ուժեղ թշնամի, որի դեմ զենք-զինամթերք պետք է ունենանք, ինչը երկրորդական է, քանի որ առաջինը մարտական ոգին է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ռազմահայրենասիրական երգերի դերի ու նշանակության մասին՝  ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ (Կոմանդոս):

Լրացնելով նրա խոսքը՝ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը նկատեց. «Ոգեղեն երգը փոխարինում է փամփուշտին, մարդուն մղում է նորանոր սխրանքների»:

Պատերազմի բովով անցած մեր քաջ հայորդիներն ասուլիսի ընթացքում հայտնեցին, որ այսօր բոլորիս համախմբել է հայրենասեր, գուսան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորների միության անդամ գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան) ծանր հիվանդությունը: Մարդ, ում ստեղծագործությունները ոգեշնչել են բոլորին ու մղել մարտի: Նրանց խոսքով՝ առաջին փուլի բուժման համար իրենք արդեն օգնություն են ցուցաբերել, բժիշկն իր միջոցներով վիրահատություն է կատարել, բայց դա բավարար չէ, դեղերը շատ թանկ են: Առայժմ կփորձեն բուժել Հայաստանում.

«Օգնենք և առողջ տեսնենք կենդանի լեգենդին»,-կոչ արեց Աստվածատուր Պետրոսյանը:

Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն էլ նշեց, որ սա օգնություն չէ, սա յուրաքանչյուրիս պարտականությունն է:

«Նա մեր պետության, ազգի անփոխարինելի զինվորն է: Հիշենք թեկուզ «Հայեր միացեք»-ը:

Նշենք, որ փետրվարի 5-ին կազմակերպվելու է բարեգործական համերգ՝ «Ապրի՛ր առողջ» խորագրով: Իսկ նրանք, ովքեր կցանկանան օգնել գուսանին՝ Անելիք բանկում բացված է հետևյալ հաշվեհամարը՝ Գագիկ Նազարյանի անունով.

11805003430500 ՀՀ դրամ

11805003430501 ԱՄՆ դոլար

Գագիկ Ստեփանի Նազարյանը ծնվել է 1951 թվականի ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքում։ Վաղ հասակում կորցրել է հորը։ 

Արդեն դպրոցական տարիներին սկսել է գրել հայրենասիրական և սիրային երգեր: Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է։ 

Մասնակցել է Արցախյան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատում Մհեր Սաղաթելյանի հրամանատարության ներքո։ Մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում։ Ծանր մարտերում չի մասնակցել, քանի որ իր հրամանատարը նախընտրել է, որ գուսանը շարունակի նոր երգեր գրել։ Շատ երգեր գրել է անմիջապես մարտի դաշտում։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին