▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց դարձանք էսքան անհեռատես,անկարող ու անսկզբունքային...

Խոսեցի` լիահույսով...

Մի լրագրող հարցրեց.
<< -Որ հարթակներն են այսօր ծառայում,որպես` ձեր խոսքն ու մտքերն արտահայտելու միջոց>>:
Կարծեմ,շրջանցեցի հարցն ու խուսանավեցի,թե ինչու,չգիտեմ...
Մի ասող լինի` ինչ հարթակ,ինչ խոսք,ով է հաշվի առնում,ականջ դնում կամ հետևություններ անում:Մինչ օրս,ինչ է շարժվել տեղից,եթե ոչ` հակառակ ուղղությամբ:
Արժեքներ ունեինք,կազմակերպված հասարակություն,ուր յուրաքանչյուրն իր տեղն ու դերը ճանաչելուց բացի` գաղափարական էր ու համախմբված:Գիտեր` գնահատել,կարեկցել,հարգել:Ազգ ու ժողովուրդ,մշակույթ ու արվեստ ճանաչող հասարակություն էր,որ մի քանի նվաստ դրամի համար, երբեք արժանապատվություն չէր խոնարհի:
Որքան` հեշտությամբ հանձնվեցինք,ուրացանք,պառակտվեցինք:Ոնց դարձանք էսքան անհեռատես,անկարող ու անսկզբունքային:Երբ վերածվեցինք օտարների ու օտարամոլերի:
Երբ, և ինչու:
Երբ էր հայն էսքան անփույթ ու հանդուրժողական եղել գոնե` իր ընտանեկան ավանդույթների հանդեպ:Հապա,ոնց` ընտանիք-ընտանիք,դռները բաց թողած ներս ընդունեցինք ամեն մոլախոտի,որ եկան, իբրև, մեր այգին ծաղկեցնելու:Լա~վ,բա ինչու հիմա,երբ արդեն ակնհայտ ու բացահայտված են չարամիտների նպատակներն ու ծրագրերը,հայն էլի սառնասրտորեն շարունակում է հանդուրժել,թե ինչպես են ծվեն-ծվեն անում` իր ազգն ու ժողովրդին:
Դարերն` էկան-գնացին,աշխարհներ փոխվեցին,մեր թշնամիներն հասցրին խոհեմանալ,մտածել սովորեցին,ցեղակույտերից` վերածվեցին ժողովուրդների,իսկ` մենք,մնացինք` նույն,"քարավանների" ժողովուրդը:
Հիմա` ինչ հարթակներից,ու ինչ հույսով խոսեմ,որ մտքերս ու մտահոգություններս պիտի նպատակին ծառայեն:Հիմա արդեն` խոսք-խորատա,իսկի` մեկ լումայի արժեք ունենալ չեն կարող,քանզի` անարժեքավորն ավելի արժեքավոր է,նյութականը` արժեքային համակարգ:
" Քաբաբային" իրականության մեջ ձևավորված մշակույթի` ժամանակակից ուտեստների բազմազանության տեսականին,չարորակ ուռուցքի պես տարածվել է ամենուր:" Աշխարհի գերհզոր բժիշկներն" ամեն ինչ արել են,որ հիվանդությունն ուղեկցվի` " էյֆորիայի " հաճելի ազդեցության ներքո... 
Բայց` այս ազգը,բազմիցս է դիմակայել չարորակ ուռուցքների:Այսօր էլ,մեր արյան մեջ անվարակ ու մրցունակ բջիջներ դեռ շատ կան:Մնում է...
Հարցնում եք` հարթակներից:Խնդրեմ,հարթակներից մեկը,որից խոսեցի` լիահույսով:
Խոսեցի...

 

Ազատ Աբրահամյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին