«Ոնց որ մսերիցս պոկենք՝ պետական բյուջեին վճարում անենք, ոնց որ թշնամուն ենք տալիս»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պետական բյուջեի կարևորության մասին։ «Մեր մենթալիտետի մեջ մտցված է, որ մեր պետությունը մեր թշնամին է, մեր հակառակորդն է։ Եվ ովքե՞ր են մտցրել այդ գիտակցությունը, նրանք, ովքեր կարծում են, որ մենք չպետք է ունենանք պետություն։ Ամեն ինչ արված է, որ պետություն չլինի: Գուբերնիա, ֆորպոստ, տարածք՝ խնդրեմ, բայց ոչ պետություն: Հայաստանում ուժեր կան և եղել են միշտ, ովքեր ասում են՝ հարկ մի վճարեք»,- ասաց Փաշինյանը՝ փորձելով հիշել՝ ինքը ընդդիմադիր եղած ժամանակ նման կոչ արե՞լ է, թե՞՝ ոչ։ |
Ոնց որ մսերիցս պոկենք... Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet