Օպերային թատրոնում հոսանքազրկման պատճառն իրենց տրանսֆորմատորի թերությունն էր. զգուշացրել էինք. ՀԷՑ
ՀԷՑ-ում հրավիրվել է «Էլեկտրաէներգիայի անջատման պատճառները» թեմայով ասուլիս։ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը ներկայացրել է 2023-2024 թվականներին ԲԷՑ-ի կողմից որոշ աշխատանքների հետևանքով անջատումների քանակը՝ նշելով․ «Այս անջատումները տևողությամբ կարճատև են, սակայն դրանք լինում են մասշտաբային, արդյունքում հոսանքազրկվում է հանրապետության գրեթե 1/3-ը, ինչը ժողովրդի մոտ մեծ արձագանք է ստանում»,- ասել է նա՝ անդրադառնալով մասնավոր մի քանի դեպքերի, առաջինը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ հոսանքի անջատմանը․ «Մինչև հայտնի վթարի օրը, Օպերայում մի քանի անգամ հոսանքազրկումներ են եղել, մեր անձնակազմը ստուգայցեր է կատարել, ասել, որ տրանֆորմատորներից մեկը ենթակա է փոխման, թատրոնն անտեսել է մեր մասնագետի ասածը, ինչից հետո եղել է վթարը»,- նշել է նա՝ խոսելով նաև Աբովյանի մարզադաշտի՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկման մասին․ «Ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել էինք գրություն՝ իրենց բալանսում գտնվող երկու տրանսֆորմատորներից մեկը անջատելու վերաբերյալ, արդյունքում խաղի օրը ծանրաբեռնվածությունն ընկել է մեկ տրանսֆորմատորի վրա, ինչի հետևանքով մարզադաշտը հոսանքազրկվել է»: *** ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը՝ հոսանքազրկումների մասին Վթարների մոտ 34 տոկոսը տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման պատճառով. «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում։ |