▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր դեպքում հայկական կողմը կկիրառի «Իսկանդեր» և «ՍՈՒ-25» կործանիչները.Արծրուն Հովհաննիսյանի բրիֆինգը

 

Չեմ կարծում, որ կոնկրետ որեւէ զինատեսակի կիրառման մասին տեղին է ընդհանրապես քննարկելը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ դեպքում հայկական կողմը կկիրառի «Իսկանդեր» եւ «ՍՈՒ-25» կործանիչները:

«Զինվորականներն ունեն կոնկրետ մարտական գործողությունների վարման հստակ ծրագրեր, գործիքակազմ, մարտավարություն եւ այլն: Կանխավ հայտարարել կամ անմիջապես մեկնաբանել, միշտ չէ, որ տեղին է: Երբ որ անհրաժեշտ կգտնեն, եւ երբ համապատասխան ռազմական գործողությունների տրամաբանությանը կհամապատասխանի տվյալ զինատեսակի կիրառման անհրաժեշտությունը, այդ ժամանակ էլ միանշանակ կկիրառեն»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին