▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկը կանխավարկած ունի՞, որ տրանսպորտի նախարարը չգիտի, որ չկա փետրվարի 31. Փաշինյան

 

Այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Կառավարության կառուցվածքը շատ է փոխվելու, 17 նախարարություն չի լինելու, դրանց թիվը կրճատվելու է։

 

 

 

 

 

 

 

 

Նա շեշտեց, որ ուղղորդված են քննադատում նախարարներին եւ այդ քննադատությունն ըստ էության չեն. «Ասում են՝ նախարարն ասաց փետրվարի 31, վայ վայ, որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ում մասին է խոսում, որեւէ մեկը կանխավարկած ունի, որ տրանսպորտի նախարարը չգիտի՞, որ չկա փետրվարի 31։ Նա ինժեներական միջավայրի ներկայացուցիչներից մեկն է։ Ֆեյք են բացում, ասում՝ կրթության նախարարը տառասխալներով ստատուս է գրում, ֆոտոշոփով սարքում են, մեկը պատկերացնո՞ւմ է, որ գիտությունների թեկնածուի մասին է խոսքը։ ՀՀԿ–ի կարկառուն ներկայացուցիչն ասում է՝ ինչպես կարելի է մարդուն նշանակել, որը երբեք չի ղեկավարել, բայց ինքը չի հասկանում, որ իրեն ղեկավարել են, բայց ինքը երբեք չի ղեկավարել ու որտեղ էլ դնեն, չի ղեկավարելու։ Ասում են՝ փորձ չունեն, այո իհարկե, կոռուպցիայի փորձ չունեն, ես ուրախ եմ, որ չունեն այդպիսի փորձ։ Այն պաշտոնյան, որը փորձի կոռուպցիայի փորձ ձեռք բերի, ամենախիստ պատժին կարժանանա, որին չեն արժանանա նույնիսկ քյոռնակ կոռուպցիոներները»։

Կարդացեք նաև՝ Չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ-ի շահերին առնչվող որևէ հարց. Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ արձագանքի մասին 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին