▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկը մեզ համար ոչինչ չի արել ու չի անելու, եթե ինքներս չդառնանք մեր խնդիրների կարգավորման առաջամարտիկը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որևէ մեկը մեզ համար ոչինչ չի արել ու չի անելու, եթե ինքներս չդառնանք մեր խնդիրների կարգավորման առաջամարտիկը։

Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա ՄԱԿ-ի կամ միջազգային ցանկացած կառույցի կողմից Արցախում կատարվող ցանկացած հարցի քննարկում դիտարկվում է որպես Ադրբեջանի ներքին հարցի քննարկում։

Հետևաբար, նույնիսկ կարիք էլ չկա անդրադառնալու արտգործնախարարի հայտարարության բովանդակությանը և որակին, Ադրբեջանի կեղծ թեզերի նկատմամբ անդրադարձներին և այլն։

Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով։ Միայն ամբողջական իշխանափոխությունից և «Հզոր Հայաստան, Ազատ Արցախ» արտաքին քաղաքականության օրակարգով, ժողովրդի վստահությամբ ընտրված իշխանությունն է ի զորու լինելու զբաղվել մեր խնդիրների կարգավորմամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին