▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ օդիոզ դեմք, որևէ գործարար, որևէ մարդ, որ տանիք է փնտրել, չի լինելու մեր ցուցակում. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ անցումային խորհրդարան չի լինելու, որեւէ նման տրամադրվածություն կամ քաղաքական պլան չկա գծված:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ալեն Սիմոնյանի խոսքով  «Իմ քայլը» դաշինքի ցուցակում չեն լինելու այն մարդիկ, որոնք անհանգստացնում են հանրությանն ու սոցցանցերի օգտատերերին. «ՀՀԿ-ից լինելու է 2-3 մարդ, որոնց ներկայացնում են համայնք, չեն հանդիսանում ՀՀԿ անդամներ: Որեւէ օդիոզ դեմք, որեւէ գործարար, որեւէ մարդ, որ տանիք է փնտրել, չի լինելու եւ չկա մեր ցուցակում: Այն բաղկացած է հանրությանը հայտնի մարդկանցով, մեր քաղաքական թիմով, ով ձեզ հետ միասին փողոցներ է փակել, այս տարիների ընթացքում աչքի է ընկել եւ իր ակտիվությամբ հանրությանը հուզող հարցեր է բարձրացրել»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին