▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գող» է ձերբակալվել

Երեկ Ուկրաինայի ՆԳՆ Կիևի ոստիկանության աշխատակիցները միգրացիոն ռեժիմը խախտելու համար ձերբակալել են «Օրենքով գող» Բագրատ Պանցուլայային, ով քրեական աշխարհում  առավել շատ հայտնի է   Մարատ Սուխումցի անունով: Նույն օրն իսկ նրա նկատմամբ կայացվել է 5 տարվա ընթացքում Ուկրաինա մուտքն արգելելու որոշում, հաղորդում է «Փրամ Կրայմ» կայքը:

Բագրատ Պանցուլայան «թագադրվել» Է Մոսկվայում՝ 2000թ.-ին: Այդ ժամանակ նա ընդամենը 26 տարեկան էր: Նրան երաշխավորել է  հանցակից ընկերը Թեյմուրազ Գոգոլաշվիլին՝ մականունը՝ Ցիկո: Նրա «թագադրությանը»  ներկա են եղել գողական աշխարհի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Օմար Շարիկաձեն, Գիժուա Կուբլաշվիլին, Մացի Թութբերիձեն և այլոք:

2003թ.-ին  Մարատ Սուխումցին իր կնքահայրերից մեկի՝ Կիմո Քվարացխելիայի հետ  թալանում էր արժույթի փոխանակման կետերի մեծածախ հաճախորդներին և այդ գործի վրա ձերբակալվեց Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից: Նա դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, իսկ ազատ է արձակվել ժամկետը լրանալուց հետո, 2012թ.-ի դեկտեմբերի 14-ին:

 

 

Աղբյուրը` Փաստինֆո.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին