▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գողերին նշեք ըստ անուն, ազգանունների և մականունների». ՔՊ-ական

«Ըստ օրենքի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը, կամ ստանալը, կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։ Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն` օրենքի ընդունման պահին սույն օրենքի իմաստով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) կամ քրեական հեղինակություն քանի՞ անձ է եղել ՀՀ-ում, նրանցից քանի՞սն են եղել քրեական հեղինակություններ, քանի՞սը՝ օրենքով գողեր»,-
Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Օրենքով գողերին նշեք ըստ անուն, ազգանունների, հանրությանը հայտնի մականունների և ծննդյան տարեթվերի»,- հավելեց նա:
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այսպես արձագանքեց. «Չէի ուզի այս ամբիոնից դրանց մասին երկար թվել։ Իրենց համար շատ ճոխ կլինի՝ այս ամբիոնից իրենց մասին բարձրաձայնելը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին