shamshyan.com-ը գրում է. Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, չգիտես ինչու, չեն հարգում իրենց իսկ կողմից ընդունված օրենքները: Երբ ընդունվեց օրենք, որ ավտոմեքենաների սեփականատերերը ավտոմեքենաների դիմապակուն պետք է պարտադիր փակցված ունենան տեխզննման կտրոն, հասարակությունը մտածում էր, որ օրենքը կկիրառվի առաջին հերթին պատգամավորի կողմից, սակայն կան բազմաթիվ դեպքեր, երբ մեր որոշ ազգընտիրները, իրենց վեր դասելով օրենքից, ավտոմեքենան վարում են առանց ամրագոտու՝ դիմապակուն չունենալով տեխզննման կտրոն:
Այսօր՝ մարտի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, թե ինչպես է Lexus մակնիշի 091 OO11 համարանիշի ավտոմքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու՝ դիմապակուն էլ չունենալով տեխզննման կտրոնը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում