▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ տնտեսվարողներ օգտվելու են խուճապից և թանկացնելու են գները

Այս ընթացքում շատ կարևոր է վերահսկել ապրանքների գները և կասեցնել անհիմն թանկացումները, քանի որ որոշ ոչ բարեխիղճ տնտեսվարողներ օգտվելու են խուճապից և անհիմն թանկացնելու են գները: Նման թանկացումներ ժամանակ առ ժամանակ նկատվել են մեր շուկայում, երբ ժողովուրդը խուճապի մատնված` չունենալով ոչ մի հստակ տեղեկություն, թե ինչ է լինելու փորձում է մաքսիմալ ապրանք գնել խուսափելով հետագա թանկացումներից:

Այսինքն երկրում պահանջարկը գերազանցում է առաջարկին, իսկ գները ժամ առ ժամ փոխվում են, այս թանկացմանը նաև նպաստում են այն կազմակերպությունները, որոնք ապրանք չեն վաճառում և սպասում են, թե երբ կկայունանա արժույթը, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը և մեծացնում շուկայում տիրող խուճապը: Վերլուծելով իրավիճակը հանգում ենք նրան, որ շուկայում որոշ ապրանքատեսակների գներ չեն համապատասխանում դոլլար դրամ փոխարժեքին, այսինքն որոշ տնտեսվարող սուբյեկտներ իրենց ապահով զգալու համար դոլլարի փոխարժեքը հաշվում են 550 և ավելի` ինչը անթույլատրելի է:

Համլետ Թադևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին