▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշել է կրկին աշխատանքային օր դարձնել մեռելոցները. «Հրապարակ»

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է սրբագրել իր նախորդին՝ Տիգրան Սարգսյանին, և ոչ աշխատանքային դարձած մեռելոցները հանել: Բանն այն է, որ ամբողջ տարվա համար մեռելոցների հետ կապված որոշումն ընդունվում է դեկտեմբերին, կառավարության նիստում, սակայն 2014թ. դեկտեմբերին այդ որոշումը չընդունվեց: Ենթադրվում է, որ այս տարի մեռելոցները ոչ աշխատանքային չեն լինի: Ապրիլի 5-ին հայ հասարակությունը կնշի Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որին հաջորդած երկուշաբթի օրը մեռելոց է, թերևս՝ աշխատանքային: Նշենք, որ մեռելոցները ոչ աշխատանքային դարձնելը նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունն էր: Առաջին անգամ մեռելոցը ոչ աշխատանքային հայտարարվեց 2008 թվականի հունիսի 16-ին»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին