Արցախցի երգիչ Լյոկան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու:
Մանրամասները կլինեն հաջորդիվ:
Ավելի ուշ, Snoop Dogg-ի երևանյան համերգի կազմակերպիչ Doping Space ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի վերաբերյալ շուտով հանդես կգա հայտարարությամբ։
«Խաղաղություն ամենքին»,- նշել են նրանք։