Այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գերազանց է գնահատում ԲՀԿ-ի այն նախաձեռնությունը, ըստ որի` նրանք դիմելու են Սահմանադրական դատարան՝ արտակարգ դրության ռեժիմում հավաքների արգելքը հանելու համար։
Ալեն Սիմոնյանն ասել է, որ պետք է տեղի ունենա կոորդինատների ճշտում։ Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր խնդիրների պարագայում իր գործընկերները խոսել են այն մասին, որ մեծ հաշվով համաձայն են, որ ՍԴ-ում կա խնդիր և, որ նույնիսկ դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը։ Իսկ հիմա որոշել են դիմել իրենց դեմ քվեարկած Հրայր Թովմասյանին, որպեսզի նա լուծում տա։
Սիմոնյանի խոսքով՝ հենց այստեղ կոորդինատների ճշտման փուլն էլ ավարտին կմոտենա՝ ավելացնելով, սակայն, որ մինչ այդ, հնարավոր է, ՍԴ-ի հարցը լուծում ստանա իրենց կողմից։
Դիտեք նաև՝